Փրկարարները մարել են Վանաձոր քաղաքում բռնկված հրդեհը

Հունվարի 13-ին, ժամը 18:09-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լանջային փողոցի տներից մեկի տանիքում․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։28-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 220 քմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով