Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Հունվարի 13-ին, ժամը 08:21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղեր գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Քարի լիճ տանող ավտոճանապարհին։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով