Հրդեհի ահազանգ մանկապարտեզում. տուժածներ չկան

Հունվարի 17-ին, ժամը 13:02-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում՝ թիվ 1 մանկապարտեզի 2-րդ հարկում. սաները տարահանվել են:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տարահանվել են մանկապարտեզի 16 սան և 3 աշխատակից։
Պարզվել է, որ Միկոյան փողոցի թիվ 7 հասցեում՝ մանկապարտեզի 2-րդ հարկում, տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ։
Այրվել է 1 էլեկտրական վահանակ՝ մասամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով