Հրդեհ վագոն-տնակում

Հունվարի 19-ին, ժամը 12։12-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի կամրջի մոտակայքում այրվում է չբնակեցված տնակ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի մոտ 60-րդ կմ-ին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:52 -ին, մարվել՝ 13:25–ին: Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (մոտ 35 քմ) և մոտ 100 քմ խոտածածկույթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով