Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է ՀՀ պաշտպանության և, իհարկե, Արցախը հայկական պահելու հարցում. Ռուբեն Վարդանյան

 

Այսօր մենք տոնում ենք Հայոց ազգային

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը: Սա իսկապես շատ կարևոր ու նշանակալից տոն է բոլոր հայերիս համար: Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և, իհարկե, Արցախը հայկական պահելու հարցում, իսկ դա հայկական աշխարհի պաշտպանության երաշխիք է: Այս մասին նշված է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի շնորհավորական ուղերձում՝ Հայոց բանակի կազմավորման 31-րդ ամյակի կապակցությամբ։

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ կամավորներ անձնվիրաբար կռվել են և պաշտպանել

Արցախը՝ կանխելով Արցախի ժողովրդի դեմ իրագործվող էթնիկ զտման քաղաքականությունը: Իմ խոնարհումն եմ հայտնում իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերածներին: Այսօր բազմաթիվ փորձությունների դիմադրող Արցախն ապացուցում է, որ ձեր անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ ուժեղ ու անկոտրում են դարձրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուղերձս ամփոփեմ Հայոց բանակի պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով, որն ուղղված է մեզ բոլորիս. «Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։
Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտություն եմ ասում»»,- նշվում է Ռուբեն Վարդանյանի ուղերձում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով