Գործերի նոր «շքերթ» է սպասվում. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր ունեցած տեղեկություններով, անցած տարվա վերջին օրերին գլխավոր դատախազի մոտ կայացած խորհրդակցություններից մեկի ժամանակ հանձնարարություն է «իջել», որ ընդդիմադիրների գործերի վրայով մի հատ էլ «անցնեն»՝ հնարավոր նոր «զացեպկաներ» գտնելու առումով, ու ամեն ինչ անեն մաքսիմալ փաստեր «ապահովելով», որպեսզի ավելորդ անգամ դատախազությունը քննադատության թիրախում չհայտնվի: Դատախազության մեր աղբյուրը նշում է, որ հատուկ շեշտադրվել են հատկապես մարզային դատախազությունները:

Կան տեղեկություններ, որ առաջիկայում նախկին իշխանությունների, այսպես ասած, մարզային ներկայացուցիչներից ոմանց նկատմամբ գործընթացներ են սկսվելու, ավելին, ոմանք արդեն հրավիրվել են «առանձնազրույցների»։ Ըստ մեր ունեցած տեղեկության, Աննա Վարդապետյանը իշխանական վերնախավից կոնկրետ ցուցումներ է ստացել «նախկինների» վրա գործերի «շքերթ» սկսելու վերաբերյալ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ «շքերթը» հատկապես վերաբերելու է «աննախադեպ» չարաշահումների ու ապօրինի գույքի բռնագանձման թեմաներին։

Ըստ այդմ, բացի ներքաղաքական հիմքից, այս ամենը թույլ կտա հանրային օրակարգն արհեստականորեն լցնել «սիրելի» թեմաներով և Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող և սպասվելիք գործընթացների նկատմամբ ուշադրությունը հնարավորինս շեղել կամ մեղմել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով