Գոնե հիմա չենք գիտակցում, որ իրականում մի նավի մեջ ենք, մի շղթայով զոդված… Արցախում միասնությունն էլի օրինակ չի ծառայում, չենք ընկալում, որ հենց դա է հիմքը, որ դիմանում են այսքան. Պողոսյան

 

Գոնե հիմա չենք գիտակցում, որ իրականում մի նավի մեջ ենք, մի շղթայով զոդված… Արցախում միասնությունն էլի օրինակ չի ծառայում, չենք ընկալում, որ հենց դա է հիմքը, որ դիմանում են այսքան: Իսկ իրենց օգնության հասնելու միակ հնարավորությունն էլի միասնական դառնալն ու արդյունքի հասնելու նպատակ դնելն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Թևան Պողոսյանը:
«Մեկ կինն 9 ամսում կարող է մարդուկ լույս աշխարհ բերել, 9 կին մեկ ամսում չեն կարող նույնն անել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդյունքի հասնելու համար մեկ ազգ լինելով 9 ամսում կարող ենք ունենալ արդյունք, բայց այսպես պառակտված` 9 մասի բաժանված ոչ մի բան էլ չենք ունենա:

Տեսնես էլ քանի 24 օր պիտի անցնի, որ հասկանանք սա:

Գործողներից հույս չկա ոչ մի ձև. նույնիսկ ամենափոքրիկ հույսը, որ գիտակցված ինքնակամ կհեռանա այդ` իրականում մի քանի հազարը, մարում է: Բայց ցավոք պառակտումը շատ ավելի խորն է դառնում ամեն օր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գոնե հիմա չենք գիտակցում, որ իրականում մի նավի մեջ ենք, մի շղթայով զոդված… Արցախում միասնությունն էլի օրինակ չի ծառայում, չենք ընկալում, որ հենց դա է հիմքը, որ դիմանում են այսքան: Իսկ իրենց օգնության հասնելու միակ հնարավորությունն էլի միասնական դառնալն ու արդյունքի հասնելու նպատակ դնելն է»,- գրել է Թևան Պողոսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով