Մաքսային ծառայությունը նշում է հիմնադրման 31-րդ տարեդարձը

Օրվա առթիվ ՊԵԿ նախագահը պարգևատրել է մի շարք աշխատակիցների

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մաքսային ծառայությունը նշում է հիմնադրման 31-րդ տարեդարձը: Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել մաքսային համակարգի ստեղծման 31ամյակին նվիրված միջոցառում:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով մաքսային ծառայողներին, կարևորել է յուրաքանչյուրի ներդրած ջանքերը՝ մաքսային ծառայության կայացման, ինչպես նաև տնտեսական անվտանգության պաշտպանության գործում:  Կոմիտեի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ համատեղ ջանքերով 2022 թ. ընթացքում համակարգում արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ` միաժամանակ ընդգծելով մարտահրավերներին դիմագրավելու, համակարգի առջև դրված խնդիրները հետագայում ևս համատեղ աշխատանքով արդյունավետ և հաջողությամբ լուծելու կարևորությունը:

Տեղի է ունեցել մաքսային ծառայության աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով, ՀՀ մաքսային համակարգի ստեղծման առթիվ բարձր մասնագիտական կարողություններ դրսևորելու և մաքսային գործի բնագավառում ներդրած ավանդի համար, մաքսային ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՊԵԿ գերատեսչական պարգևներով, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող»  կրծքանշանով և «Մաքսային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալով: ՊԵԿ նախագահի հրամանով, պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար, մի շարք աշխատակիցների շնորհվել են արտահերթ հատուկ կոչումներ և հայտարարվել է «Շնորհակալություն»:

Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով