ՔՊ- ն տեղափոխում է գրասենյակը. կդառնա ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հարևան. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագիր» կուսակցության գրասենյակը Սայաթ-Նովա-Չարենցի խաչմերուկից տեղափոխվում է Հանրապետության փողոց։ Տեղակայվելու է այն տարածքում, որտեղ ժամանակին ԲՀԿ-ի գրասենյակն էր։ ՔՊ-ից հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ այս օրերին տեղափոխման ու վերանորոգման եռուզեռի մեջ են։ Ամենաուշագրավն այն է, որ ՔՊ-ն գալիս է նախկիններին հարեւան. անմիջապես հետեւում՝ Մելիք Ադամյան 2 հասցեում, ՀՀԿ կենտրոնական գրասենյակն է գտնվում, իրենցից մի քանի մետր ներքեւ էլ ՀՅԴ գրասենյակն է տեղակայված։ Այսինքն՝ նախկինների թշնամի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այսուհետ ավելի մոտ կգտնվեն Սերժ Սարգսյանին ու ընկեր Իշխանին, գուցե մի օր էլ սկսեն հարեւանություն անել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդ որում, մեզ ասացին՝ գրասենյակն այստեղ տեղափոխելու նախաձեռնությունն ընդդիմությանն ամենաշատ «սիրող» ՔՊ-ականինն է՝ Վահագն Ալեքսանյանինը։ ՔՊ գրասենյակը Հանրապետության փողոց տեղափոխելով՝ նաեւ կառավարության շենքին է մոտենում, ինչը նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն այսուհետ ոտքով կարող է գնալ ՔՊ գրասենյակ՝ ժողովի, ճանապարհին անցնելով ՀՀԿ գրասենյակի կողքով ու Սերժ Սարգսյանին ձեռքով անելով»:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով