Քաղաքական և տնտեսական բարեփոխումները Ղազախստանում արագ զարգացման միջոցներով

 

Ս.թ. հունվարին Ղազախստանում տեղի ունեցած հայտնի ողբերգական իրադարձություններից հետո գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ոչ միայն կարողացավ կայունացնել իրավիճակը, այլև սկսեց իրական հիմնական քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնել ամբողջ հանրապետությունում։ Նախագահն իր հիմնական խնդիրներից մեկն է դրել իշխանության և հասարակության միջև վստահության մթնոլորտի վերականգնումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ղազախստանի նախագահը մարտի 16-ին ժողովրդի առջև ուղերձով հանդես է եկել խորհրդարանի պալատների համատեղ նիստում: ՂՀ ղեկավարը հայտարարել է, որ «երկրին բարեփոխումներ են պետք, այլապես լճացում կլինի»։

Քաղաքական տրանսֆորմացիան ուղղված է խաղի ազնիվ և արդար կանոնների ձևավորմանը, կյանքի բոլոր ոլորտներում մենաշնորհի վերացմանը,- հայտարարել է նա:

«Բայց իրադարձությունների նման տրամաբանությունն ու դինամիկան ոչ բոլորին է ձեռնտու։ Նրանք, ովքեր սովոր են խաղադրույք կատարել մութ և կուլիսային սխեմաների վրա, խուճապային վախեր են ունեցել՝ կորցնելու արտոնությունները և եկամտի աղբյուրները: Նրանք որոշեցին, որ պետք է գործել առանց հապաղելու՝ մեր պետականության հիմքերը խարխլելու համար։ Կարելի է ասել, որ նրանք գնացին իրենց ժողովրդի դեմ», – նշել է նախագահը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տոկաևը ձեռնամուխ եղավ քաղաքական համակարգի իրական ժողովրդավարացմանը և այդ նպատակով նախաձեռնեց վերջնական անցումը կառավարման սուպերնախագահական ձևից դեպի նախագահական հանրապետություն՝ ուժեղ խորհրդարանով։ Նախագահի համոզմամբ, «նման համակարգը կապահովի իշխանական ինստիտուտների օպտիմալ հավասարակշռությունը և կնպաստի երկրի կայուն զարգացմանը»: Տոկաևը նաև լքել է Ղազախստանում իշխող Amanat (նախկինում՝ Nur Otan) կուսակցության նախագահի պաշտոնը։

Ղազախստանի ժողովրդին ուղղված «արդար պետություն. մեկ ազգ. բարեկեցիկ հասարակություն» ուղերձում Ղազախստանի առաջնորդը նախանշել է իր վարած քաղաքականության ընդհանուր կուրսը պետության և հասարակության բոլոր ոլորտների տոտալ և համալիր վերաբեռնման ուղղությամբ՝ սահմանելով բարեփոխումների կոնկրետ ուղղություններ՝ նոր տնտեսական քաղաքականություն, իրական հատվածի զարգացում, երկրի ապագայի համար ռազմավարական ներդրումներ, պետական կառավարման վերագործարկում, օրենք և կարգ:

ՂՀ նախագահը պետության ղեկավարի վերընտրման ժամկետը սահմանափակել է մինչև մեկ անգամ յոթամյա ժամկետով, ինչպես նաև հեշտացրել է հանրապետությունում նոր քաղաքական կուսակցությունների գրանցման գործընթացը: Այս քայլերը հստակ ցույց են տալիս Տոկաևի անձնական կամքը և նրա մտադրությունները քաղաքական համակարգի իրական, այլ ոչ թե երևակայական ժողովրդավարացման և քաղաքացիների իրավունքների և ազատությունների ամրապնդման վերաբերյալ:

 

Տնտեսական բարեփոխումներ

 

Նախագահի կողմից սկսված բարեփոխումների հիմնական նպատակը Ղազախստանի քաղաքացիների բարեկեցության որակական աճն է։ Նոր տնտեսական կուրսի գերակայություններ են հայտարարվել մասնավոր ձեռնարկատիրական նախաձեռնության խթանումը, այսինքն՝ պետական կապիտալիզմի և տնտեսության մեջ պետության չափազանց մեծ միջամտության հեռացումը, մրցակցության զարգացումը, այսինքն՝ հավասար հնարավորությունների ապահովումը, ինչպես նաև ազգային եկամտի արդար բաշխումը: Բարեփոխումների հիմքում ընկած է հենց արդարության և «արդար Ղազախստանի» կառուցման սկզբունքը։

Ղազախստանի Հանրապետության նախագահի առաջարկած բարեփոխումները (օրինակ՝ «շքեղության հարկի» ներդրումը, ազգային ընկերությունների ախորժակի կրճատումը և Ազգային հիմնադրամի եկամուտների իրական հաշվեգրումը ապագա սերունդներին) վկայում են այն մասին, որ գործող իշխանությունը հասկանում և գիտակցում է պետությունում սոցիալական և քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Առանց բոլոր մակարդակներում կատարված կառավարչական փոփոխությունների, վերափոխումները հնարավոր չեն: Այստեղից էլ՝ նախագահի, Մաժիլիսի, Սենատի և մասլիխատների արտահերթ ընտրությունները։

Իրականացվող բարեփոխումների շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում փոքր և միջին բիզնեսին։ Ֆինանսական աջակցություն ցուցաբերելիս պետությունը մրցակցային հիմունքներով առաջնահերթություն կտա մրցունակ փոքր և միջին ձեռնարկություններին:

Տոկաևը հանձնարարել է Ազգային բանկին, ֆինանսական կարգավորման գործակալությանը և կառավարությանը մշակել որոշումներ, որոնք ապահովում են իրական հատվածի կայուն և մատչելի վարկավորումը: Միաժամանակ նախատեսվում է պարզեցնել գործարարներին հողահատկացումները՝ համապատասխան ընթացակարգերը դարձնելով օպերատիվ, թափանցիկ և բաց։

Հայտարարված փոփոխությունների լայն բլոկը վերաբերում է սոցիալական քաղաքականությանը՝ բնակչության բժշկական սպասարկմանը, կրթությանը, բնակարանային ապահովմանը, երիտասարդության օգնությանը։

Նախագահի կողմից որոշում է կայացվել նվազագույն աշխատավարձի մակարդակը 60 հազար տենգեից հասցնել 70 հազար տենգեի, ինչն ուղղակիորեն կազդի 1,8 մլն քաղաքացիների եկամուտների վրա։ Միաժամանակ նախատեսվում է հետևողականորեն նվազագույն բազային կենսաթոշակը հասցնել կենսապահովման նվազագույնի 70%–ի, իսկ առավելագույնը՝ 120%-ի։ Ակնկալվում է, որ այս միջոցառումները, նախկինում ընդունված որոշումների հետ միասին, թույլ կտան մինչև 2025 թվականը ավելացնել կուտակային կենսաթոշակը միջինը 27% ով:

Մինչև 2028 թվականը կանանց կենսաթոշակային տարիքը կգրանցվի 61 տարեկան մակարդակում:

Երեխայի խնամքի վճարման ժամկետը 2023 թվականի հունվարի 1–ից (նախկինում՝ 1 տարի) կավելանա մինչև մեկուկես տարի։ Սոցիալական ապահովագրության համակարգի մասնակիցների համար աշխատանքի կորստի համար վճարումները կբարձրանան մինչև միջին ամսական եկամտի 45%-ը: Հայտարարվել է հասցեական սոցիալական աջակցության միասնական համակարգի ստեղծման մասին։

Առավել ռեզոնանսային նորամուծությունը «Ազգային հիմնադրամ երեխաներին» ազգային ծրագրի գործարկումն էր, որի համաձայն՝ Ազգային հիմնադրամի տարեկան ներդրումային եկամտի 50%–ը կփոխանցվի երեխաների հատուկ կուտակային հաշիվներին մինչև 18 տարեկան դառնալը՝ առանց վաղաժամկետ դուրս գալու իրավունքի։ Չափահաս դառնալուց հետո կուտակված գումարները կուղղվեն բնակարան ձեռք բերելուն և կրթություն ստանալուն։ Նախագիծը կգործի 2024 թվականի հունվարի 1-ից։

Հայտարարվել է կրթության համար արտոնյալ վարկեր ստանալու հնարավորությունը տարեկան 2-3% տոկոսադրույքով, երիտասարդական ձեռներեցությանն աջակցելու համար կգործարկվի արտոնյալ միկրովարկավորման առանձին մեխանիզմ՝ տարեկան 2,5% տոկոսադրույքով։

Միգրացիոն քաղաքականությունն ուղղված կլինի առավել պահանջված և բարձր որակավորում ունեցող կադրերի դեֆիցիտի նվազեցմանը, առաջին հերթին գիտության, առողջապահության, արդյունաբերության, ՏՏ ոլորտներում։ Պետությունը թույլ կտա, իսկ վիզաները կտրամադրվեն կացության կարգավիճակ ստանալու իրավունքով։ Օտարերկրյա գործարարները, որոնք Ղազախստանի տնտեսության մեջ ավելի քան 300 հազար դոլար են ներդրել, հնարավորություն կունենան տասնամյա վիզա և կեցության իրավունք ստանալ։

Նախագահ Տոկաևը սկսեց իրականացնել լայնածավալ և հիմնական բարեփոխումներ, որոնք ոչ թե բառերով, այլ գործնականում դրական փոփոխություններ են ցույց տալիս դեպի լավը: Նոյեմբերի 20-ին նախագահը ստացավ իր ժողովրդի վստահության մանդատը արտահերթ նախագահական ընտրություններում: Ղազախստանի ժողովուրդը հավատաց փորձառու և արդար առաջնորդին, որը ռազմավարական նպատակ էր դրել Ղազախստանը հասցնել որակապես նոր քաղաքական և տնտեսական մակարդակի։ Ղազախստանի առաջնորդին մաղթում ենք հաջողություն նախանշված ծրագրերում, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

 

 

Արմեն Պետրոսյան, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրանտ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով