ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության պատվիրակության հետ

Քննարկվել են հարկային համագործակցության զարգացման հեռանկարները

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանդիպում են ունեցել ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության միջազգային գործառնությունների գծով գործադիր տնօրենի պաշտոնակատար Քերիմ Քարթերի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների, այդ թվում՝ երկկողմ հարկային համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Առանձնակի կարևորվել են հարկային իրավախախտումների քննության ուղղությամբ կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների, ինչպես նաև կրիպտոակտիվների հարկման և եկամուտների համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ հարցերը։ Կողմերը դիտարկել են նաև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի կնքման հնարավորությունը։

ՊԵԿ նախագահը կարևորել է երկկողմ համագործակցության բարձր մակարդակը՝ դրական գնահատելով հարկային վարչարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով