Պարեկները կարողացել են վնասազերծել սուպերմարկետն ու այնտեղ տեղադրված բանկոմատը թալանող, դիմակավորված հանցագործներից մեկին

 

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Դեխտիկյանն ու Արթուր Մարկոսյանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ Տիչինա 29/3 հասցեում գործող խանութներից մեկի մոտ նկատում են 2 կասկածելի քաղաքացու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ի հաղորդմամբ պարեկները մոտենալով, փորձում են պարզել նրանց ինքնությունը, սակայն վերջիններս, ովքեր լինում են դիմակավորված, դիմում են փախուստի։ Սկսվում է հետապնդումը։

Եվ դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա պարեկներին հաջողվում է նրանցից մեկին վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Պարզվում է, որ նրանք երկաթյա լինգով, երկաթ կտրելու համար նախատեսված հատուկ մկրատներով բացել են սուպերմարկետի մոտ տեղադրված բանկոմատներից մեկի երկաթե պաշտպանիչ հատվածը ու փորձել այնտեղից գումար հափշտակել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով