Պանդոկը՝ ԱԺ հյուրասիրությունների վայր. նոր պայմանագիր. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովը 13 մլն 500 հազար դրամի պայմանագիր է կնքել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Ըստ պայմանագրի՝ կազմակերպությունն իրականացրել է հյուրասիրության ծառայություններ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար: Հետաքրքիր է, որ առաջին անգամը չէ, որ խորհրդարանն այս ընկերության հետ մեկ անձից իրականացվող գնումների սկզբունքով պայմանագիր է կնքում, եւ բոլորը՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունման նպատակով: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս ՍՊԸ-ին պատկանող պանդոկները, կարծես թե, դարձել են իշխանությունների սիրելի վայրը, եւ պատվիրակություններին հյուրասիրելու համար հենց դրանք են ընտրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Երեւան» պանդոկում 13 մլն 500 հազար դրամ արժողությամբ հյուրասիրության ժամանակ մատուցվել են սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, խավարտներ, ալկոհոլային խմիչքներ, կոկտեյլներ, տաք ըմպելիքներ, աղանդեր եւ միրգ: Նույն ընկերության հետ մեկ այլ պայմանագիրն արժեցել է 5 մլն դրամ: Այդ անգամ ընդունելությունը կազմակերպված է եղել «Պանդոկ Երեւան Գետափին»-ում եւ կրկին աչքի ընկել ճոխ հյուրասիրությամբ: Նկատենք, որ ԱԺ օտարերկրյա պատվիրակությունները երբեմն հայկական կնունքի կամ ծնունդի են ակամայից մասնակցում պանդոկներում. մի կողմում պաշտոնական պատվիրակությունն է ճաշում՝ քննարկելու պետական կարեւոր հարցեր, մյուս կողմում «պապիկը թոռնիկի ցավն է տանում» ֆոլկլորային երգերով:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով