Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ քպ-ական ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱԼԵՆ ՎԱՆԻՉԿԱՅԻ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ
-Պարոն Աղազարյան, ինչպե՞ս են ձեր տատն ու պապը։
-Նրանք արդեն 5 տարի գտնվում են տարեցների խնամքի կենտրոնում, այնպես որ ես նրանցից տեղեկություն չունեմ։ Նրանց համար պատասխանատու են խնամքի կենտրոնի ղեկավարները։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
-Իսկ ձեր հայրն ու մայրը՞։
– Նրանք ծանր հիվանդ են և արդեն մի քանի ամիս գտնվում են հիվանդանոցում։ Նրանցից նույնպես տեղեկություն չունեմ։ Ձեր հարցերն ուղղեք բժիշկներին։ Շնորհակալություն, ես շտապում եմ, պետք է մեկնեմ Հունաստան հանգստանալու։