ԻԻՀ բեռնատարը բախվել է էլեկտրասյանը

 

Դեկտեմբերի 20-ին, ժամը 13։51-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս–Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «HOWO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Մ․ Մ․, ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ վարորդը արգելափակվել է խցիկում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս են բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով