Հրդեհ Ախլաթյան գյուղում

 

Դեկտեմբերի 29-ին, ժամը 03։44-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ախլաթյան գյուղի տներից մեկի տանիքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Ախլաթյան փողոցի տներից մեկին կից մառանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:25-ին, մարվել՝ 07:45-ին: Այրվել է մառանի տանիքը (81 քմ)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով