Ղազախստանի նորընտիր առաջնորդը. նախագահական ընտրությունների արդյունքները

 

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է մեծ առավելությամբ՝ ստանալով ձայների ավելի քան 80 տոկոսը մի քանի մրցակիցների և քվեաթերթիկներում «բոլորին դեմ» սյունակի առկայության դեպքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ղազախստանի նոր նախագահը նոր Սահմանադրությամբ կարող է ընտրվել միայն մեկ ժամկետով՝ յոթ տարի տևողությամբ, այդ ժամանակը հատկացվել է նախընտրական խոստումների և հետագա ծրագրերի ու բարեփոխումների իրականացման նպատակով: Չնայած Տոկաևին նոր դժվար է անվանել, քանի որ նա վերջին տարիներին եղել է այդ պաշտոնում և հաստատվել է որպես հեռատես առաջնորդ, որը կարող է կարևոր որոշումներ կայացնել։

Նրա օգտին տրված ձայների քանակը վկայում է պետության ներկայիս ղեկավարի և նրա քաղաքականության նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակի մասին։ Զարմանալի չէ, քանի որ հենց Տոկաևի իշխանության գալով էր, որ երկրում սկսվեցին հսկայական ժողովրդավարական փոփոխություններ, տարբեր ոլորտներում շատ խնդրահարույց հարցեր շարժվեցին մեռյալ կետից, և Ղազախստանն ավելի ու ավելի սկսեց ուշադրություն դարձնել սեփական խնդրներին և առանձնանալ համաշխարհային բեմում՝ որպես Կենտրոնական Ասիայի երկիր՝ հսկայական ներուժով։

Ի դեպ, այս հանգստյան օրերին կայացած երդմնակալության ընթացքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է. «երկիրը գտնվում է արդար Ղազախստանի կառուցման փշոտ ճանապարհի հենց սկզբում, որտեղ տիրում է օրենքը և պահպանվում է կարգը, որտեղ պատշաճ հարգանք է ցուցաբերվում քաղաքացիների իրավունքների նկատմամբ»։ Այսպես, նրա խոսքով, պետք է մեծ աշխատանք կատարվի հասարակությունը վերափոխելու և Ղազախստանը իսկապես ժողովրդավարական ինստիտուտներով զարգացած երկիր դարձնելու ուղղությամբ։ Այս արդիականացումը կազդի կյանքի բոլոր ոլորտների վրա՝ կրթությունից մինչև արդյունաբերություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երդմնակալությունից հետո նախագահը միանգամից մի քանի կարևոր հրամանագրեր է ստորագրել։ Նախ, ուշադրություն կդարձվի գյուղական բնակավայրերի զարգացմանը, որտեղ բնակվում է հանրապետության քաղաքացիների մոտ 40 տոկոսը։ Համապատասխան հայեցակարգը կմշակվի երկրի կառավարության կողմից հինգ տարվա ընթացքում։

Երկրորդ՝ 2023 թվականի հունվարի 14-ին նշանակված են Ղազախստանի խորհրդարանի Սենատի ընտրությունները, իսկ հաջորդ տարվա հունիսին տեղի կունենան նաև Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի ընտրությունները, որոնք կդառնան երկրում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործնական իրականացման շարունակությունը։ Այսպիսով, վերին պալատի պատգամավորական կորպուսի մի մասը կթարմացվի մրցակցության և թափանցիկության սկզբունքների հիման վրա։

Ամենասպասված հրամանագիրը՝ ապօրինաբար դուրս բերված ակտիվները պետությանը վերադարձնելու միջոցառումների մասին, կարելի է ասել, կոչված է վերականգնելու արդարությունը։ Ցավոք, համաշխարհային փորձագիտական հանրությունը լսել է բավականին հաճախակի նման գործերի մասին, որոնցում հայտնվում են ղազախ գործարարներ և քաղաքական գործիչներ։ Օրինակ՝ վերջին շրջանում բոլորին հայտնի է Մուխտար Աբլյազովը, ով Ղազախստանի բնակչությունից գողացված նույն գումարներն օգտագործում է հայրենի երկրում քաղաքական ռեժիմը խաթարելու և Եվրոպայում խարդախություններ անելու համար։

-Վերադարձված բոլոր միջոցները պետք է աշխատեն ի շահ քաղաքացիների: Նրանք պետք է ներդրումներ կատարեն բարձր տեխնոլոգիական արտադրությունների բացման, դպրոցների և հիվանդանոցների կառուցման, սոցիալական նախագծերի իրականացման մեջ, – կարծում Է Ղազախստանի առաջնորդը։

Նախագահի ելույթում առանձին և բավականին ծավալուն թեմա է շոշափվել Ղազախստանի արտաքին քաղաքականությունը։

-Առաջնահերթ ուշադրության կենտրոնում կլինեն հարևան պետությունների՝ Չինաստանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի եղբայրական երկրների, ինտեգրացիոն միավորումների գծով գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության և ռազմավարական գործընկերության հարցերը։ Բոլոր ջանքերը կգործադրենք ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի պետությունների, ինչպես նաև բոլոր շահագրգիռ երկրների հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Ղազախստանը հավատարիմ է մնում ժամանակակից միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, – ասաց Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Թվում է, թե Ղազախստանը հավատարիմ է մնում իր քաղաքական կուրսին և կողմ չի ընտրում այս կամ այն միջազգային հարցում։ Եթե հանգամանքները չեն ազդում հենց Ղազախստանի տարածքային և այլ ամբողջականության վրա, և ոչ ոք ոտնձգություն չի կատարում երկրի ինքնիշխանության վրա, նրա դիրքորոշումը մնում է անդրդվելի՝ խաղաղություն, հավասարակշռություն, փոխզիջում։

 

Քաղաքագետ՝Աշոտ Սարգսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով