Գեղամ Մանուկյանը հիշեցրեց Փաշինյանին իր խոսքերը. նա խաբել է. մաս 157. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021 թվականի օգոստոսի 25-ին Ազգային ժողովում ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին իր իսկ խոսքերը, երբ կորոնավիրուսային համավարակի ընթացքում՝ հերթական «կորոնալայվերից» մեկի ժամանակ, վերջինս ասել էր. «… Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն Նիկոլ Փաշինյանը միանգամից հերքեց` ասելով, թե ինքը նման կերպ չի արտահայտվել: Դեռեւս 2020թ. հունիսի 3-ին իր «կորոնալայվում» Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասել էր. «… Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության:… Լավ ենք, վատ ենք, էս ենք»:

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես է աչքի ընկնում մանիպուլատիվ, ոչ ճշտված ինֆորմացիաներ տրամադրելով, եւ Ազգային ժողովի այս միջադեպն էլ հերթական ապացույցներից մեկն է: Նա հերթական անգամ արել է հայտարարություն, ապա փորձել հերքել, թե նման բան ամենեւին չի ասել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ժողովուրդ» թերթի՝ 17․12.22թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով