Ճանաչված լրագրող Գևորգ Էմին Տերյանը քաղաքական հալածանքի է ենթարկվում.հայտարարություն

 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գնահատում է, որ ՀՀ քաղաքացի,  լրագրող, խմբագիր, մանկավարժ Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ հարուցված քրեական գործն, ըստ էության՝ քաղաքական հետապնդում է, որով փորձում են հալածել ճանաչված լրագրողին սուր քննադատական հրապարակումների համար Oragir.News-ում և «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Տեղեկացնենք, որ Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ վարույթ նախաձեռնելու հիմք է հանդիսացել վերջինիս ֆեյսբուքյան գրառումը՝ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։ Քննչական մարմինը գրառման մեջ բռնության կոչ է նկատել, սակայն չի նկատել հասցեական հանգամանքների բացակայությունը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրագրողի նկատմամբ այսօրինակ հալածանքով խախտվում են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, խարխլվում են Հայաստանում արդարադատության և իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը, վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները, ոտնահարվում է խոսքի ազատությունը։

 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝  Կարեն Հեքիմյան 

 

16.12.2022թ

Երևան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով