Բաքուն փորձում է կաթվածահար անել Արցախը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը.Դավիթ Բաբայան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է: Բաքուն փորձում է ահաբեկել, փորձում է համառորեն առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում է միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին:Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի ԱԳ նախարարը՝ անդրադառնալով Ստեփանակերտ-Գորիս մայրուղում ստեղծված իրավիճակին.

«Այս ամենից միջազգային հանրությունը շատ հստակ հետևություններ պետք է անի: Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Դատապարտելն անպայման պետք է, բայց քայլեր պետք է ձեռնարկեն, միայն խոսքերով սահմանափակվելը ճիշտ չէ, հիմա իսկապես դրա ժամանակը չէ:
Արցախը կանգուն է: Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ արվում են բոլոր քայլերը: Ռուս խաղաղապահները տեղյակ են միջադեպի մասին, բոլոր քայլերը ձեռնարկվում են, որ վերականգնվի կապը»,-գրել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով