Երեկ՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20։30-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են Սամվել Բեգլարյանի վարած Lexus մակնիշի, Ռուբեն Սարգսյանի վարած Kia մակնիշի և Լևոն Գևորգովի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Բախման հետևանքով Mitsubishi-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթում՝ թերթի կրպակի դիմաց։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։