Monthly Archives: Նոյեմբերի 2022

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի ճարտարապետների պալատի նորընտիր ղեկավարությանը

Հայաստանի ճարտարապետների պալատը նոր նախագահ և խորհուրդ ունի։ Նոյեմբերի 19-ին, 20-ին և 26-ին կայացել է պալատի ընդհանուր ժողովը, որի շրջանակում տեղի են ունեցել խորհրդի անդամների և պալատի նախագահի ընտրություններ։ Մասնագիտական հանրության համար կարևոր իրադարձությանը մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, տեղակալներ Նունե Պետրոսյանը և Դավիթ Գրիգորյանը, խորհրդական Արտավազդ Թարխանյանը և պալատին անդամակցող կոմիտեի… Կարդալ ավելին »

Որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնություններն այլ մաքսատուն-վարչություններում ժամանակավորապես իրականացնելու հնարավորության մասին

  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, ժամանակավորապես կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում։ Մասնավորապես, մինչև 2023թ-ի փետրվարի 1-ը  ներառյալ,  պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետով ինքնաշարժ եղանակով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների  «Բացթողում՝… Կարդալ ավելին »

Ընդդիմությունը պետք է մնա ԱԺ-ում և պատգամավորի կարգավիճակով նախատեսված ամբողջ գործիքակազմն ակտիվ օգտագործի օկուպացիոն վարչակարգին ինչով հնարավոր է վնասելու համար ․ Վրթանեսյան

  Եկել եմ ձեր «տոնը փչացնեմ»… Ես համոզված եմ, որ ընդդիմության դուրս գալը ԱԺ-ից կլինի ընդդիմության ամենամեծ սխալը։Այս մասին ֆեյսբուքում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը ․ «Օք ա, երբ առանձին գործիչներ կամ նույնիսկ կուսակցություններ մանդատները վայր են դնում, դա կարող է ինչ-ինչ անձնական կամ կուսակցական հանգամանքներից բխել։ Բայց ընդդիմությունը պետք է մնա ԱԺ-ում… Կարդալ ավելին »

«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել

  «Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Դեպքի կապակցությամբ ներկայացնում ենք մեր պաշտոնական հայտարարությունը: Այս մասին ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ «Ս․թ․21.11.2022 ծննդկան , 33 ամյա Կ․Մ․-ն հղիության 39-40 շաբաթական ժամկետում ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ: Ընդունման պահին կատարվել են չափորոշիչներով նախատեսված բոլոր անհրաժեշտ կլինիկո-լաբորատոր հետազոտությունները: Կինը ծննդաբերել է բնական… Կարդալ ավելին »

«Այս «դավաճանության» գործերի հետ կապված հարց՝ քանի՞ դատարանի մեղադրական վճիռ կա արդյունքում․ Անժելա Էլիբոգովա

  էս «դավաճանության» գործերի հետ կապված հարց՝ քանի դատարանի մեղադրական վճիռ կա արդյունքում՞: Այս մասին ֆեյսբուքում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբոգովա Ինչի եմ հարցնում, որովհետև մի տենց «դավաճանության» թեմա էլ իմ վրա էին փորձում փաթաթել, եթե կհիշեք։ Ճիշտ ա, ես հետևողական գտնվեցի, ստիպեցի քրեական գործ հարուցել, ԱԱԾ-ից պաշտոնական թուղթ տալ, որ դա սուտ մատնություն ա,… Կարդալ ավելին »

Երբ ասում եմ, որ մեր իսկ անճարության պատճառով աշխարհը հեգնում է մեզ վրա, նեղանում եք.Աշոտյան

  Հե՜յ, միամիտ հայե՜ր։ Այսպիսի վերտառությամբ գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանը ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով ԵՄ դեսպանի հայտարարությանը, թե՝  «ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու»։ Դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելու՞։ Բանակցողին փոխելու՞։ Զենք գտնելու՞։ Առաջնագիծն ամրացնելո՞ւ։ ԵՄ-ի կողմից ադրբեջանական սադրանքները արձանագրելո՞ւ եւ արձագանքելո՞ւ։ Ալիեւի նկատմամբ եվրոպական սանկցիաներ կիրառելո՞ւ։ Հայ ռազմագերիներին ացատելո՞ւ։… Կարդալ ավելին »

«Վերածնվող Հայաստան» կուսակցության երեք պատգամավորները վայր են դնում մանդատները

  «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ ««Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: «Վերածնվող Հայաստան»… Կարդալ ավելին »

«Հայաստան» խմբակցությունը՝ «Վերածնվող Հայաստանի»՝ մանդատները վայր դնելու մասին

  ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ ««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից: Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել: Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»: Հիշեցնենք,… Կարդալ ավելին »

ՃՏՊ Քանաքեռավան գյուղում․ կա տուժած

  Նոյեմբերի 29-ին, ժամը 11:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում «ZIL-130» մակնիշի… Կարդալ ավելին »

Անկայունության ռիսկերը պահպանվում են՝ թեև ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպը շարունակում է բարձր մնալ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Այսպես՝ Անկայունության ռիսկերը պահպանվում են՝ թեև ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպը շարունակում է բարձր մնալ։ Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությամբ դեպի ՀՀ կապիտալի և մարդկանց ներհոսքով պայմանավորված, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) տեմպը շարունակում է բարձր մնալ՝ հոկտեմբերին կազմելով 17.5%, սակայն անկայունության ռիսկերը պահպանվում են: Սեպտեմբերին… Կարդալ ավելին »