ՃՏՊ Քանաքեռավան գյուղում․ կա տուժած

 

Նոյեմբերի 29-ին, ժամը 11:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է․ կա տուժած։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում «ZIL-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ վարորդը արգելափակվել է բեռնատարի խցիկում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Ա․ Վ․-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով