Monthly Archives: Նոյեմբերի 2022

Թշնամին մեկ շաբաթ անընդմեջ կրակում է ՀՀ սահմանների վրա

  Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:  

Սյունիքում պոչամբարը պայթել ու գյուղն է լցվել. ծածկադմփոց բոլոր կողմերից. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոնաջրերը շարունակում են առատորեն աղտոտել Ողջի գետն ու պոչամբարի հարակից բնակավայրերը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ բոլորովին վերջերս կոմբինատին պատկանող «Արծվանիկի» պոչամբարի թափոնաջրերն ու պոչանքները ոչ միայն Աճանան վտակ, այնուհետ՝ Ողջի գետ, այլ նաեւ հարակից բնակավայրեր են հասել, աղտոտել միջավայրն ու վնասել գյուղացիական տնտեսությունները:… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 144. «Ժողովուրդ»

  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված այն խոսքերը, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։ Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող երկու թեկնածուից ընտրվել է մեկը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը (6 կողմ, 3 դեմ)։ «Սիվիլնեթ»-ը հիշեցնում է,… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանը խոստովանել է՝ սխալ էր Հակոբյանին ընդգրկել ցուցակում. «Հրապարակ»

  «Հրապարակ» օրաթերթը գրում է. Վահե Հակոբյանի եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության եւս երկու պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու որոշումը «Հայաստան» դաշինքի համար անսպասելի է եղել։ «Սպասում էինք միայն անձամբ Վահե Հակոբյանից, բայց ո՛չ մյուս երկու կուսակցականների վերաբերյալ»,- ասաց դաշինքի մեր աղբյուրը։ Բանն այն է, որ Վահե Հակոբյանը թեպետ դեմ է եղել խորհրդարան վերադառնալուն եւ իր կարծիքն ամիսներ… Կարդալ ավելին »

«Ռիո Մոլ»-ում ռումբի մասին ահազանգ է եղել

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները սահմանազատել են Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգ է ստացվել, որ նշված առևտրի կենտրոնում ռումբ է դրված։ Քաղաքացիները տարհանվել են։

Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Նոր Խարբերդ գյուղում․ կա տուժած (թարմացված)

  Նոյեմբերի 29-ին, ժամը 19։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։08-ին, մարվել՝ 21։05-ին։ Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած։

CDI-ն արձագանքել է Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված գործին ու կոչ արել Հայաստանին՝ դադարեցնել քաղաքական դրդապատճառներով շինծու գործերը

  Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) մեծ մտահոգությամբ է հետևում Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերջին միտմանը: Այս մասին է վկայում  միության հայտարարությունը, որը տարածել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Քիչ առաջ համաշխարհային քաղաքական ամենամեծ ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), տարածել է սույն թվականի նոյեմբերի 26-ին կազմակերպության Գործադիր մարմնի կողմից Պանամայում ընդունված հայտարարությունը, որի թարգմանությունը… Կարդալ ավելին »

Կործանում երգով ու հրավառությամբ.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ Էդուարդ Շարմազանովը   ֆեյսբբուքյան  իր  էջում  գրում է Կործանում երգով ու հրավառությամբ։ Իշխանության նոր օրակարգն է՝ սուպերշքեղ ամանորյա տոնակատարություններ ու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում։ Այսպես են կործանվում պետություններն ու արժեքները՝ երգ ու պարով։ Ամոթ մեզ։ Մեզ հասնում է այս ամենը,քանի որ մինչ օրս դուրս չենք նետել տգիտությունն,անամոթությունն ու դրամապաշտությունը։ Մամոնայի ծառաներ ու հաճախորդներ…

Դեկտեմբերի 1-ի գիշերը, 4-ին սպասվում է անձրև

  Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերը և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝… Կարդալ ավելին »

Ոսկեհասկ գյուղում այրվել է ավտոմեքենա (թարմացված)

  Նոյեմբերի 29-ին, ժամը 17:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկեհասկ գյուղի սկզբնամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:24-ին, մարվել՝ 17։34-ին։ Այրվել է «ՎԱԶ 21-21» մակնիշի… Կարդալ ավելին »