ՀՅԴ-ն երբեք ՀՀ խորհրդարանում այսքան ներկայացվածություն չի ունեցել. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունում ուժերի հարաբերակցությունը խախտվել է: Երկու նոր պատգամավորները` Արգիշտի Գեւորգյանը եւ Գառնիկ Դանիելյանը, ովքեր փոխարինում են Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանին եւ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին, ՀՅԴ-ական են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով՝ Դաշնակցությունը 29 հոգանոց խմբակցությունում գրեթե 50 տոկոսանոց ներկայություն ունի, մինչդեռ դաշինքի ցուցակը ձեւավորվել էր հավասար համամասնության սկզբունքով՝ ՀՅԴ-ի, «Վերածնվող Հայաստանի» եւ քոչարյանականների երկուական թեկնածուների հաջորդականությամբ։ Եթե նկատի ունենանք, որ դաշնակցականի նախկինը չի լինում, ապա Աղվան Վարդանյանին էլ կարելի է գումարել 12 ՀՅԴ-ականին, եւ կստացվի 13։ ՀՅԴ-ն երբեք ՀՀ խորհրդարանում այսքան ներկայացվածություն չի ունեցել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․11.22թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

2 × 1 =