Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք

 

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 14-20-ը, կատարվել է ընդհանուր 1373  թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 144 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում նոյեմբերի 21-ի  դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 631 դեպք, որոնցից 434 743 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 307 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709  մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 393 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 233 258 թեստավորում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով