Հայաստանն այսօր գտնվում է պայթունավտանգ վիճակում.Կարեն Ավագյան

ՀՀԿ  ԳՄ  անդամ  Կարեն  Ավագյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.
Ե՞րբ կպայթի, ի՞նչ ուժգնությամբ, ի՞նչ եղանակով ու ի՞նչ կմնա դրանից հետո հայտնի չէ որևէ մեկին, անգամ նրանց ովքեր Հայաստանը դարձրին այսչափ դյուրավառ:
Հանգիտս նստելն ու ոչինչ չանելը դառնում է հանցավոր անգործություն: Այս առումով օրհասական հարց է դառնում, հային համախմբելը նոր բանաձևի, նոր գործողությունների ու նոր արդյունքի շուրջ:
Այսօր ի զորու չենք հանուն կյանքի ու արդարության մղվող պայքարում լինել առաջամարտիկ:
Դա իբր քիչ է, Հայաստանի գոյության պայքարի չնվազող դեռ մի բան էլ օրեցօր ուժգնացող վտանգը կախված է օդում: Ցավոք, սա էլ չի ամրանում գիտակցության մեջ այնքան որ դառնա այդ պայքարի բանալին:
Մեր բոլորի ջանքերով պետք է գտնել այն ալգորիթմը, այն ուժը, որը կդարձնի ստեղծված խնդիրների գիտակցումն անառարկելի: Պայքարը կդարձնի յուրաքանչյուրիս գիտակցության մասնիկը:
Եթե հիմա դա չարվի, եթե զգոնությունը մնա նման բթացված մակարդակի, ապա շատ արագ հերթական արհավիրքների ժամանակ միակ բանը մնալու է, դե երևի այդպես էր պետք, իրականում դատարկ արդարացումը:
Մեր անգործության, անճարության, անկարողության ու սեփական ուժերի նկատմամբ չհաղթահարվող անկարողության զգացումն անցնելու է միայն գործողություններով: Այս փնտրտուքներով էլ մենք որպես ընդդիմադիրներ պետք է շարունակենք մեր գործունեությունը մի կողմից փորձելով գնահատել իրավիճակը, մյուս կողմից հակազդել այդ նույն իրավիճակին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով