Երևանում թալանել են ՌԴ քաղաքացի՝ «Արսենալ ԼՊԴ» տնօրենի և «Իկօ Մաշիններ» ՍՊԸ-ի վաճառքի տնօրենի Toyota-ները

 

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել նոյեմբերի 3-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած ՌԴ քաղաքացի՝ 56-ամյա Ստանիսլավ Բեկովի ահազանգի փաստով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ի հաղորդմամբ վերջինս հայտնել է, որ նոյեմբերի 2-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Ս. Բեկովը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Արսենալ ԼՊԴ» ՓԲԸ տնօրենն է։ Նոյեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 41-ամյա Ալեքսանդր Ստեփանյանը և հայտնել, որ նույն օրը, կեսգիշերն անց մինչև առավոտյան ժամը 08։00-ն անհայտ անձը կամ անձինք գողացել են Կոմիտասի պողոտայում կայանված «Իկօ Մաշիններ» ՍՊԸ-ին պատկանող իր կողմից շահագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով