ՃՏՊ Շիրակի փողոցում (թարմացված)

 

Նոյեմբերի 18-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Հ․ Ղ․) և «Mazda» (վարորդ՝ Հ․ Շ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից շինության պատին, իսկ «Mazda» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները դուրս են բերվել ավտոմեքենաներից տեղի ուժերով։ Վերջիննես հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակ գազի բալոնի փականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով