Արմավիրում ողբերգական վթարից մահացած երկու աղջիկները ուսանողներ էին

 

Արմավիրի մարզում երեկ՝ նոյեմբերի 3-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացած երկու աղջիկները՝ Նոյա Կարապետյանը եւ Մարի Խամիսյանը ուսանողներ էին։ Այս մասին NEWS.am-ին պատմեցին նրանց համագյուղացիները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

19-ամյա Նոյան Քարակերտ գյուղից էր, սովորում էր Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Մարին առաջին կուրսի ուսանող էր։ Մեզ պատմեցին, որ Մարին տան միակ երեխան էր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին ահազանգ էր ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Պարզվել է, որ բախվել են Երեւան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը: Ավտովթարի հետեւանքով կա 4 զոհ եւ 7 տուժած քաղաքացի, որոնցից 2-ը բուժում են ստանում հիվանդանոցում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով