
Ադրբեջանական սադրանքներն Արցախի մի քանի ուղղություններում տարբեր դրսևորումներ են ստանում։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Եթե նախորդ շաբաթ դրանք հիմնականում դրսևորվում էին Ասկերանի շրջանի ուղղությամբ, ապա նախօրեին իրենց արձանագրումն են ստացել Ամարասի հովտում. ադրբեջանցիներն անկանոն կրակահերթեր են արձակել դաշտում/այգում աշխատող քաղաքացիական անձանց նկատմամբ։
Սրան զուգահեռ, Ադրբեջանն արդեն մի քանի օր է ապատեղեկատվություն է տարածում հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ և որպես ուղղություն նշում Արցախի այն հատվածները, որտեղ հենց ինքն է սադրանքներ իրականացրել։
Հայաստանի ուղղությամբ ևս Ադրբեջանն առանձնապես պասիվ չէ և նրա ակտիվությունը դրսևորվում է ինչպես բռնազավթված հատվածներում ամրաշինական աշխատանքներով, այնպես էլ՝ հրադադարի ռեժիմի խախտումներով և տեղային շարժերով։
Այս քայլերով Ադրբեջանն աստիճանաբար բարձրացնում է լարվածության աստիճանը և դեռ պարզ չի, թե սա ինչ վերջնական հետևանքների կբերի։
Իսկ ի՞նչ է անում ստեղծված իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը՝ դատարկաբանություն, խոստումներ, անիմաստ ծախսեր և ոչինչ չտվող պլանավորումներ։
Նմանատիպ նորություններ:
Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արմա...
Ավելի քան100 հազար մարդ էթնիկ զտման է ենթարկվել, իսկ ՄԱԿ-ի առաքելությունը նոր է մուտք գործում Արցախ՝...
Ամենավատ նորությունը ՔՊ-ի համար այն է, որ իրենց հեռացման հանրային-քաղաքական շարժումը տապալվում է. Դա...