Ժամանակը սպառվում է.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ   խոսնակ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է

Անհրաժեշտ է այլընտրանքային եւ պետության գահավիժումը կանգնեցնելու իրական ծրագիր։
Դրա համար պետք է խորքային քննարկում՝ լուրջ ու առանց պոպուլիստական հայտարարությունների,որին պետք է հետեւեն այլընտրանքային լուծման առաջարկը։
Բոլորս քննադատում ենք,մեղադրում ենք իրար,բայց դրանից «դժնդակ» իրականությունը չի փոխվում։
Հայաստանում առկա է ծրագրային մտքի,միմյանց լսելու ու այլընտրանք առաջարկելու լուրջ ճգնաժամ։
Միայն քննադատելով գործը գլուխ չի բերվելու։
Բոլորս դեմ ենք կրկնակի կապիտուլյացիայն,նիկոլիզմին ու պետականության գահավիժմանը,բայց մեկ-երկու բացառությամբ գրեթե այլընտրանքային լուծում չենք առաջարկում։
Միտինգներով ու հերթական անգամ քայլելով,«Նիկոլ ՝հեռացիր» գոռալով դժվար իրավիճակ փոխվի։
Պետք է ունենալ Հայաստանի ապագա տեսլականի անվտանգային ,արտաքին քաղաքական ու տնտեսական իրական հայեցակարգ։
Իսկ ունե՞նք …վստահ չեմ։
Խնդիրն այլեւս աշխարհաքաղաքական ու արժեքային է ,որը միայն Նիկոլով չի սահմանափակվում։
Ուկրաինայում պատերազմ է,Հարավային Կովկասը եռում է,ՆԱՏՕ-ն եւ ՌԴ-ն բացահայտ հակամարտության նոր թեժ փուլ են թեւակոխում։
Քաղաքական ուժերս ու գործիչներս պետք է գիտակցենք բարդ իրականությունն ու մեր առջեւ դրված ընտրությունը։
Ամեն բան պարզ է.կամ Արեւմուտք-ՆԱՏՕ կամ Հյուսիս-Արեւելք դաշինք։
Լինե՞լ,թե՞՝ չլինելու հարց է դրված։
Իսկ մենք ամեն ինչ քննարկում ենք,բացի այս կենսական նշանակություն ունեցող հարցից։
Հայաստանի պետականությունը պահպանելու ու նորանոր կործանարար կորուստներից խուսափելու համար ես մեկ անգամ չէ,որ ասել եմ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների արմատական զարգացում ,ինչպես նաեւ նոր որակի հարաբերությունների հաստատում Իրանի ու Չինաստանի հետ։
Հակառակ դեպքում Հայաստանը դառնալու է թուրքական ֆուռերի համար «պրոխոդնոյ դվոր»։
Ակնհայտ է,որ այս նպատակներին նիկոլիզմով հասնելն անհնար է։
Հենց այս հարցերի շուրջ համախմբումն եղավ, նիկոլիզմը հեռանալու է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով