Թուղթը խաղաղություն չի բերելու․ Ուժն է խաղաղություն բերելու․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հանուն «խաղաղության» Արցախն Ադրբեջանին հանձնելը նույնն է, ինչ համաձայնես երեխայիդ կորստին հանուն քո ստորաքարշ գոյության։
Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել «խաղաղության» համաձայնագրի սկզբունքային կետերի շուրջ։
Լուրեր են գալիս, որ մարզերից ոստիկաններ են ուզում Երևան բերել հոկտեմբերի 14-ին։
Համաձայնագիրը ոչ միայն խաղաղություն չի բերելու, այլև մեր վզին կապելու է պարտավորություններ, որոնց շնորհիվ հետագայում անհնար է դառնալու կորուսյալ Արցախի հետբերումը, հարյուր հազարավոր հայերի վերադարձը իրենց բնօրրան, Երրորդ Հանրապետության հիմքային դրույթների ապահովումը։
Արցախի կորստի պատմական պատասխանատվությունը առաջին հերթին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների, բոլոր նախարարների, փոխնախարարների, պետական ծառայությունների պետերի, ՔՊ կուսակցության բոլոր անդամների ուսերին է, լինելու է նրանց ու նրանց ընտանիքների ու սերունդների ճակատի խարանը։
Մոնթեի հայտնի խոսքը՝ «եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը», լիրիկական զեղում չէր, այն ամենապրագմատիկ դատողությունն էր։
Թուղթը խաղաղություն չի բերելու։ Ուժն է խաղաղություն բերելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

17 − 8 =