Ստացվում է՝ գրեթե բոլորը համաձայն են, որ թուրքերն իրագործեն հայերի նոր ցեղասպանությունը․ Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն  Ճշմարիտյանը ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Նախավերջին հարցերը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցրե’ք բոլոր նրանց, ովքեր դեռևս հույս ունեն, որ այս կերպ շարունակելիս՝ նոր ցեղասպանություն չի լինի։

Տեղյա՞կ են, որ Թուրքիայի առաջնորդը 2020 թվականին Բաքվում հայտարարել էր, որ 20-րդ դարի սկզբի թուրքական փաշաների գործն ավարտին հասցնելը իրենց պատմական առաքելությունն է։

Գիտե՞ն ինչն էր թուրքական փաշաների գործը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թող իմանան՝ հայանուն մարդկանց ցեղասպանությունը։

Գիտե՞ն թե Հայաստանն ու Արցախը պաշտոնապես ներկայացնողներն ու սփյուռքահայության մեծ մասն ինչպե՞ս արձագանքեցին այդ հայտարարությանը։

Թող իմանան՝ քար լռությամբ։

Գիտե՞ն թե ինչպե՞ս արձագանքեց բոլոր «լռակյացների» անչափ սիրելի և մոլի գլոբալիստների ձեռքի խաղալիք դարձած «միջազգային հանրությունը»։

Թող իմանան՝ առ այսօր ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն և ոչ մի բառ։

Փաստորեն, երկու տարի առաջ թուրքերն ի լուր աշխարհի հայտարարեցին, իսկ հիմա պարբերաբար սպառնում են, որ պատրաստվում են կրկին ցեղասպանել հայերին, իսկ հայկական կողմը պաշտոնապես ներկայացնողներն ու «միջազգային հանրություն» կոչվածը մինչ օրս լուռ են։ Ավելին՝ բոլորով միասին հայ ժողովրդին զբաղեցնում են ինչ-որ «միջանցք», «խաղաղության պայմանագիր», «սահմանների բացում», «դելիմիտացիա…», և չգիտես էլ ինչ անհեթեթություններով։

Ամենաանտանելին այն է, որ լուռ են նաև ողջ աշխարհի սփյուռքահայության այն մեծ մասը, որոնք 1915 թվականի ցեղասպանության զոհերի և տուժածների ժառանգներն են։

Ստացվում է, որ գրեթե բոլոր կողմերը պաշտոնապես համաձայն են, որ թուրքերն իրագործեն հայերի նոր ցեղասպանությունը, և կրկին չմեղադրվեն։

Հաշվի առնելով վերը նշված փաստերը,

ով կարող է ասել՝ ինչու՞ չպիտի լինի նոր ցեղասպանություն, եթե այն իրագործողն էլ, պոտենցիալ ցեղասպանվողներին պաշտոնապես ներկայացնողներն էլ արդեն մեծամասամբ համաձայնվել են, իսկ ողջ աշխարհն էլ չի պատրաստվում թուրքերի «ձեռքից բռնել», կամ մեղադրել։

Ի՞նչ են կարծում՝ թուրքերը կրկին ցեղասպանելիս կարո՞ղ են տարանջատել.

– հայանուն անտարբերներին՝ գենետիկ թրքապաշտներից,

– անտեղյակներին՝ լավատեղյակ լռակյացներից,

– գիտնականներին՝ տգետներից,

– իրենց գործով զբաղված «քաղաքականությամբ չզբաղվողներին»՝ կենսական հարցերով փողոց փակողներից,

– աղետի պատճառներն անցյալի խորխորատներում փնտրող ու չգտնող «խորագետներին»՝ փողոցային ակցիաների ամենաակտիվ մասնակիցներից,

– երրորդ ուժ փնտրող ու չգտնող իբր այլընտրանքային քաղաքական հոսանքներին՝ իրական պայքարողներից,

կամ՝

– զինվորականներին՝ գույնզգույն գլխարկներով հայատյաց ոստիկանակերպերից…

Հետաքրքիր է նաև, թե

ի՞նչ կարծիքի են մի քանի հարյուր հազար աղանդավորներն ու նրանց առաջնորդները՝ ցեղասպանողները խղճալու՞ են իրենց…

Հարցրե’ք նաև՝

իսկ հիշու՞մ են, որ 30 տարի թուրքերի պայքարը ընդամենը Արցախի մի քանի շրջանների համար էր։ Հապա՝ հիմա ի՞նչ են ուզում, ինչու են Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնում, չէ՞ որ հանձնվել են իրենց այդ շրջանները, և շատ ավելին։

Հիմա գոնե պա՞րզ է, որ նրանք բոլորով գնալու են մինչև վերջ՝ մինչև Հայ ազգի վերջնական բնաջնջումը։

Սա այն դեպքն է, երբ անսահման լավատեսությունն ու անտարբերությունը արդեն վերածվել են կատարյալ անմեղսունակության, կամ ապուշության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

seventeen − 9 =