Ինչո՞ւ ԿԱՆՈՆԱՎՈՐ զորքերի վրա մարտական խնդիր չի դրվում սահմանագծի որևէ ուղղությամբ․ Տիգրան Աբրահամյան

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո առաջնագիծն ակնհայտորեն ուժեղացնելու՝ լրացուցիչ ուժերով համալրելու խնդիր առաջացավ։

Այդ խնդիրը մի մասով լուծվեց օգոստոսի եռամսյա և հոկտեմբերի երկամսյա հավաքների զորակոչվածների ուժերով, ինչպես նաև՝ աշխարհազորի ու կամավորների ներգրավմամբ։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ չնայած ստեղծված ծանր իրադրությանը, երբ ՀՀ ինքնիշխան տարածքը տարբեր ուղղություններով մինչև 7.5կմ խորությամբ ճեղքման էր ենթարկվել և թվում էր, թե բոլոր ռեզերվային ուժերը առաջնագծի տարբեր խորություններով տեղակայվել էին, պարզվում է Ոստիկանության զորքերի զորամասերը որևէ ձևով մասնակցություն չեն ցուցաբերում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանության զորքերի մասին օրենքը սահմանում է, որ զորքերի խնդիրներից է նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցելը։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ ԿԱՆՈՆԱՎՈՐ զորքերի վրա մարտական խնդիր չի դրվում սահմանագծի որևէ ուղղությամբ և առաջնահերթությունը տրվում է կամավորականին կամ ուսումնավարժական հավաքի մասնակիցներին։

Սա այն դեպքում, երբ և՛ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների և թե՛ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ (որոշ վերապահումներով), Ոստիկանության զորքերը մասնակցություն են ունեցել։

Հասկանալի է, որ այս իշխանության համար ոստիկանությունը՝ հատկապես զորքերն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները, մահակի դեր ունեն, սակայն դրանք սահմանին չեն կիրառվում նույնիսկ այն ժամանակ, երբ թշնամին ճեղքում է իրականացնում։

Սրանց համար միևնույն է, թե որքան տարածք կկազմի ՀՀ-ն, քանի անգամ և որ ուղղություններով ագրեսիայի կենթարկվի, կարևորը իրենց աթոռները պահեն, ծառայողական մեքենան սարքին լինի, իսկ պարգևավճարները չպակասեն»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

19 − seventeen =