Հայամետ գործիչները Հայաստանում «persona non grata” ?.Կարեն  Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն  Ճշմարիտյանը    ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է 
Երկրների միջև ցանկացած պաշտոնական նամակագրություն իրականացվում է բացառապես Արտաքին գործերի նախարարությունների խողովակներով՝ համապատասխան դեսպանությունների միջոցով։
ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպանը «նոտան» ստացե՞լ է…
Սա փաստորեն սովորական աշխատանքային հարաբերություն չէ՝ ըստ էության «նոտա» է, որը պարտադիր պետք է անցներ պաշտոնական բոլոր խողովակներով, և բոլոր ընթացակարգերը։
2018թ.-ի Ապրիլից ՀՀ-ում ՌԴ դեսպան աշխատողն ասելիք չու՞նի։
Չեք ուզու՞մ հարցնել…
Չեք ուզու՞մ հարցնել, թե իր տեղակայման երկրում հակառուսական ալիքի հետ կապված ինչ կարծիքի է, և ի՞նչ քայլեր է ձեռնարկել վերջին 4,5 տարվա պաշտոնավարման ընթացքում։
ՀԳ
Իսկ «մեծարգո» Կորոտչենկոն ու «պ-ն» Սլուցկին ցանկալի են…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով