Նիկոլն Ադրբեջանի համար ավելին է արել, քան Ադրբեջանի 4 նախագահները.քաղաքագետ

Բաքվում ընդունում են. Նիկոլն Ադրբեջանի համար ավելին է արել, քան Ադրբեջանի 4 նախագահները:Ֆեյսբուքի  իր  էջում  գրում է քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը./
Վերջին 2 տարին մեր խայտառակության և բազում բացահայտումների ժամանակշրջան է…
Արցախյան վերջին խայտառակ պատերազմից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Աննողը սեփական պարտությունն այլոց վրա բարդելու և ամեն գնով իշխանությունը պահելու նպատակով այնպիսի ադրբեջանամետ հայտարարություններ է արել և այնպիսի ադրբեջանամետ քայլեր և գործողություններ է արել, որ 30 տարիների ընթացքում Ադրբեջանի 4 նախագահներն այդքան բան չեն արել իրենց երկրի համար…Այս փաստնը նաև ընդունում են շատերն Ադրբեջանում…
Այսպես, կապտուլյանտ Նիկոլը պարզվում է, “բացահայտել” է, որ նախկիններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, երբ 1991 թ-ին Հայաստանն ու Ադրբեջանը դարձել էին ԱՊՀ անդամ, երբ 1999 թ-ի Հայաստանը ստորագրել էր Ստամբուլյան խարտիան, երբ 2007 թ-ին քննարկվում էին Մադրիդյան սկզբունքները, երբ Հայասատնի վարչա-տարածքային բաժանման օրենքն էր ընդունվել, երբ 2011 թ-ին Կազանում ՌԴ նախագահի միջնորդությամբ ընթանում էին բանակցություններ, երբ 2017-18 թ-ններին քննարկում էր Լավրովի պլանը և այլն…
Պարզվում է, Նիկոլ Անհողի այս հակահայկական բացահայտումներն աննկատ էին մացել Ադրբեջանի 4 նախագահների՝ Մութալիբովի, Էլչիբեյի, հայր և որդի Ալիևների և նրանց ԱԳՆ ղեկավարների և բազում թուրք և ադրբեջանցի համար…
Նիկոլը բացահայտել է, որ ինքն ավելի թուրք է, քան Մութալիբովը, ով կյանքում չբարձրաձայնեց, որ 1991 թ-ին Տեր-Պետրոսյանը Հայաստանն ԱՊՀ ամդամ դարձնելով ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս… Հայտնի “կգբշնիկ” Հեյդար Ալիևը մինչև կյանքի վերջ չհասկացավ և չբարձրաձայնեց, որ 1999 թ-ին Ստամբուլյան խարտիայով Արցախն իրենցն է….Պատկերացնում եք, ինչ “միամիտ” դիվանագետ է Իլհամ Ալիևը, ով ի տարբերություն բնածին “Թալեյնան” Նիկոլի չէր հասկացել, որ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս 2007 թ-ին Մադրիդյան սկզբունքներով և 2011 թ-ին Կազանյան բանակցությունների ժամանակ և “թերուսություն” դրևորելով մերժել էր դրանք, իսկ 2016 թ-ի հոկտեմբերի սկզբին էլ կառավարության նիստի ժամանակ “հիմարավարի” բողոքում էր, որ Ադրբեջանին պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

two × five =