ՃՏՊ Նորապատ գյուղում․ կա տուժած

 

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նորապատ գյուղի սկզբնամասում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդ՝ Հ․ Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով