Այրվել է ավտոմեքենա

Հոկտեմբերի 11-ին, ժամը 15։39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել է ավտոմեքենան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով