ՊԵԿ կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը

 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում  հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում:

Ցանկում ներառված են շուրջ 28 500 ապրանքատեսակներ։ Այսուհետ, ցանկում նշված ապրանքները հայտարարագրելիս անձինք կարող են, հղում կատարելով նշված  ցանկին, այլևս մաքսային մարմիններին չներկայացնել նշված ապրանքների՝ երկակի և (կամ) ռազմական նշանակության պատկանելության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվում են տարբեր փորձագիտական ընկերությունների կողմից, քանի որ տվյալ ապրանքներն արդեն իսկ որակվել են որպես ոչ երկակի և (կամ) ոչ ռազմական նշանակության ապրանքատեսակներ։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հայտարարագրվող ապրանքի մասով տվյալ  ցանկին հղումը հիմք կընդունվի մաքսային մարմինների կողմից՝ միայն տվյալ ապրանքի և ցանկում նշված նույնանման ապրանքի բոլոր բնութագրերի ու նկարագրությունների համընկնելու պարագայում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ըստ ուսումնասիրությունների արդյունքների, անհրաժեշտության դեպքում, երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը պարբերաբար կթարմացվի և կընդլայնվի։

 

Կից (Excel-ի ֆայլով) ներկայացվում է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը։

 

Ցանկի հղումը ՊԵԿ կայքում՝ «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում․

https://www.petekamutner.am/Content.aspx?itn=csCILegislativeBans&fbclid=IwAR16YgmZTa4ddr3uwU8IHWJisp9O1bDu3GM9Qfw2BSy4fsHgTFZ8V3UO8Zg

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով