Արցախը ոտքի՛ է կանգնել՝ ի՛նքն իրեն պաշտպանելու վճռականությամբ․ Սեյրան Օհանյան

 

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար   Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սիրելի՛ հայրենակիցներ
Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած աննախադեպ հանրահավաքը ապացույցն է այն իրողության, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր Արցա՛խն է մեր առաջնագիծը, և Արցախը ոտքի՛ է կանգնել՝ ի՛նքն իրեն պաշտպանելու վճռականությամբ:
Ուստի կոչ եմ անում բոլորին նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00, գալ Ֆրանսիայի հրապարակ և ասել Արցախում ապրող մեր քույրերին ու եղբայրներին, որ նրանց կողքին, նրանց թիկունքին ենք, ու միասին պայքարելով, պաշտպանելով մեր Հայրենիքը` կկանգնեցնենք պարտությունների շղթան: Միայն միասնական լինելով ՝ կարող ենք ամուր, անխոցելի Դիմադրության ճակատ դառնալ ու փրկել Արցախը՝ այն Ադրբեջանի կազմում ճանաչելու դավադրությունից, դուրս շպրտել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:
Այսօր պայքարը այլընտրանք չունի: Խաղաղություն մեր տարածաշրջանում կհաստատվի թուրք-ադրբեջանական տանդեմի օրեցօր մեծացող նկրտումները զսպելուց հետո, իսկ դա հնարավոր է միայն ուժով, կենաց-մահու կռիվ տալով, ինչպես 1918֊ին, ինչպես Արցախյան առաջին ազատամարտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

four + ten =