Արցախցիները վատ են վերաբերվել Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ Երևանում էր Արցախի քաղաքական ղեկավարությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Նրանք տևական ժամանակ փորձում էին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, և մի քանի օր սպասելուց հետո այդ հանդիպումը տեղի ունեցավ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արցախցիները շատ վատ են վերաբերվել այդ այցին, որովհետև շատերը տպավորություն ունեն, որ Հարությունյանը նման այցեր իրականացնում է զուտ Փաշինյանին հերթական անգամ սիրաշահելու և քծնելու նպատակով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բանն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Արցախում բոլորի համար ակնհայտ է, որ Փաշինյանը հանձնում է Արցախը, բայց Հարությունյանը, կարծես թե, չի շտապում որևէ քայլ անել։ Ավել ին, մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Հարությունյա նը փոր ձում է արհեստական դրա կան ազդակներ ապահովել։

Թերթի տեղեկություններով, արցախյան պատվիրակները Երևանից բավականին հիասթափված են վերադարձել. նրանք հստակ գիտակցում են, որ շատ բաներ Փաշինյանն ակնհայտ ստել է և հերթական մանիպուլ յացիան արել, իսկ այն, ինչ փոխանցել է, շատ վատատեսական դիտարկումներ են եղել՝ մասնավորաբար հայտարարելով, որ իրենից կախված այլևս ոչ մի բան չկա։ Ի դեպ, թերթի արցախյան աղբյուրը փոխանցում է, որ առաջիկայում չի բացառվում՝ Արցախում զանգվածային հանրահավաքների նոր ալիք սկսվի»:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով