Թեժ խոսակցություն ոստիկանապետի աշխատասենյակում. 8 ոստիկանի լիազորություն կդադարեցվի. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության կողմից զոհված զինծառայողների ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ ուշագրավ գործընթաց է սկսվելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի աշխատասենյակում նույն օրը թեժ խոսակցություն է եղել, որտեղ բարձրացվել է ոստիկանական գործողությունների հարցը: Մասնավորապես՝ ծնողներին նսեմացնելով բերման ենթարկելու համար Վահե Ղազարյանը բարկացել է ենթակաների վրա՝ ասելով, թե բիրտ ուժի կիրառման կարիք չկար. «Եթե երկու շարքով կանգնեիք, ձեզ չէին կարողանա ճեղքել, բայց այն, ինչ եղավ, անընդունելի է»:

Եւ այսպես, Վահե Ղազարյանն իր մեղքը փորձում է բարդել ենթակաների վրա, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 8 ոստիկանի լիազորություններ ժամանակավորապես կդադարեցվեն, մինչեւ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը կատարի իր քննությունը. մինչդեռ հասարակական կազմակերպությունները շարունակում են պահանջել ոստիկանապետ Ղազարյանի հրաժարականը: Այն, ինչ տեղի ունեցավ Եռաբլուրում խայտառակություն էր եւ անբարոյականություն:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

5 + five =