Ռուս-ուկրաինական (Արևմուտք) պատերազմը մտնում է նոր փուլ. Զաքարյան

 

Այսօրվանից Ռուսաստանը պաշտոնապես փոխում է ռուս-ուկրաինական սահմանները: Դա նշանակում է, որ ռուս-ուկրաինական (Արևմուտք) պատերազմը մտնում է նոր փուլ` ավելի դաժան ու վճռորոշ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եվրոպական երկրների համար մոտենում է ընտրություն կատարելու պահը. կամ Ուկրաինայի հետ են մինչև վերջ, կամ Ռուսաստանի հետ հարաբերություններ վերականգնելու ճանապարհներ են փնտրում և դուրս գալիս վտանգավոր խաղից:

ԱՄՆ-ի համար օրակարգային է դառնում հետևյալ հարցը. շարունակում է սրել հակամարտությունը` մինչև աշխարհին սպառնացող միջուկային պայթյուններ, թե՞ նախապատրաստում է ուկրաինական պարտիայի վերջնախաղը: Միջուկային զինանոցի կիրառման հավանականությունը թերագնահատել չի կարելի, հատկապես, որ Ռուսաստանին այլընտրանք չեն թողնում:

Մեր փոքրիկ ու վտանգված հայրենիքի ապագան հերթական անգամ կախված է կրկին փոփոխվող աշխարհակարգի դաժան սցենարներից: Ա

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

յսօր, առավել քան երբևէ պետք է լինենք խելամիտ, հեռատես, կազմակերպված ու համախմբված: Այս դաժան, պրագմատիկ ու հաշվենկատ աշխարհում, մեզ հոգով ու մտքով կապիտուլյանտ, տեսակով թուլամորթ ու տգետ կառավարություն պետք չէ»,- գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով