Պատերազմից էլ ավելի վտանգավոր․ Անդրանիկ Թևանյան

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամենասարսափելին այն չէ, որ կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել։ Դրան միշտ պետք է պատրաստ լինել ու ավելորդ խուճապի չմատնվել (Նիկոլ Փաշինյանի դեպքում պատերազմը մեզանից անպակաս է լինելու)։
Ամենասարսափելին այն է, որ այդ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը կարող է լինել Նիկոլ Փաշինյանը (առանց մեկնաբանության), պաշտպանության նախարարը՝ Սուրեն Պապիկյանը (նա ավելի շատ հայտնի է ասֆալտ փռելու, այդ ասֆալտից գումարներ աշխատելու և գերթանկարժեք հարսանիք կազմակերպելու պատմություններով), գլխավոր շտաբի պետը՝ հանրության 99 տոկոսին անհայտ մեկը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

four × 1 =