Իշխանությունները հետպատերազմական հրատապ նախաձեռնություն ունեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները հետպատերազմական հրատապ նախաձեռնությամբ են հանդես եկել։ Հանրային քննարկման են ներկայացրել նախագիծ, որով առաջարկում են հայկական տոնացույցը համալրել եւս մեկ տոնով՝ հոկտեմբերի վերջին կիրակի օրը նշել Հայաստանի Հանրապետությունում որպես ճանապարհաշինարարի օր։

«Կարեւորելով ճանապարհային ոլորտում ընդգրկված ճանապարհների նախագծում, տեխնիկական հսկողություն, շինարարություն եւ պահպանում իրականացնող կազմակերպությունների պրոֆեսիոնալիզմը եւ կարեւորագույն դերը ճանապարհաշինական ոլորտում իրականացվող ծրագրերում՝ յուրաքանչյուր տարի Ճանապարհաշինարարի օրը անդրադարձ կկատարվի ոլորտում իրականացված բարեփոխումներին եւ ձեռքբերումներին։ Այդ նպատակով կազմակերպվող միջոցառումների շրջանակներում նպատակահարմար է տոնը նշել «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» հուշարձանի տարածքում, որը կխորհրդանշի ճանապարհաշինարարի դերն ու կարեւորությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հուշարձանը գտնվում է Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան–Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում, որն ամբողջությամբ վերականգնվել եւ բարեկարգվել է վերջերս»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Փաստորեն, ասֆալտ փռող իշխանությունը որոշել է իր այս չնչին «առավելությունը» տոնով էլ ամրագրել»:

 

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով