Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ստում է կամ էլ իրավիճակին ուղղակի չի տիրապետում.Զաքարյան

 

Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ստում է կամ էլ իրավիճակին ուղղակի չի տիրապետում, ասելով, որ պատերազմի ժամանակ նախագահների մակարդակով առաջարկ է եղել, ԱՀ նախագահն է նախաձեռնողը եղել, և իբր իր տեղեկությամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրաժարվել են հանդիպել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ալենին խորհուրդ եմ տալիս մանիպուլյատիվ եղանակով չտարածել այնպիսի կեղծ տեղեկություններ, որի պարզաբանումները չեն բխում հենց իրենց շահերց: Հատկապես, որ դրանք չեն նպաստում իրենց իսկ մեղքով ստեղծված այսօրվա ծանր իրավիճակից լուծումներ գտնելոն,- գրել է Զաքարյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով