Ղազախստանը 2022 թվականին. լուրջ փորձություններից դեպի նոր նվաճումներ

 

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ճիշտ քայլերով իր երկիրը տանում է դեպի ժողովրդավարություն։ Այդ մասին են վկայում պետության ղեկավարի բարեփոխումները, որոնք ընդգրկում են երկրի քաղաքական, տնտեսական, և ամենակարևորը՝ սոցիալական կյանքի բազմաթիվ ոլորտներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լինելով գրագետ քաղաքական գործիչ, ով միջազգային հարաբերությունների ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի, Տոկաևը, անկասկած, վայելում է Ղազախստանի քաղաքացիների բարձր վստահությունը։ Զարմանալի չէ, որ իր կարիերայի երկար տարիների ընթացքում նա կարևոր պաշտոններ է զբաղեցրել երկրի կառավարման գործում. աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ-ում, Ղազախստանի անկախացումից հետո եղել է արտաքին գործերի նախարար, ՂՀ փոխվարչապետ և վարչապետ, երկու անգամ ընտրվել է Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ, իսկ 2008 թվականին խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ – ի փոխնախագահ:

2011 թվականի մարտին Տոկաևը նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքի գլխավոր տնօրեն, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ զինաթափման հարցերով խորհրդաժողովում, զբաղեցրել է նաև զինաթափման հարցերով խորհրդաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ընտրվել Է ԱՊՀ-

ի և Շանհայի համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհուրդների նախագահ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2019 թվականի մարտին Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդում է տվել որպես Ղազախստանի Հանրապետության Նախագահ, իսկ նույն թվականի հունիսին հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 70,96 տոկոսը: Ինչպես նշել են իմ գործընկերներից շատերը՝ Ղազախստանում այդ պահին ներկա միջազգային դիտորդները և փորձագետները, դա վկայում է Տոկաևի՝ որպես պետության ղեկավարի աշխատանքի և նրա հետ կապված հույսերի դրական գնահատականի մասին:

Այս տարվա հունվարի ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին Ղազախստանի նախագահին՝ որպես ուժեղ առաջնորդի, որին ժողովուրդը անվերապահորեն վստահեց իր ճակատագիրը։ Այդ խնդիրը նա հաղթահարել է հիանալի՝ թողնելով անկարգությունների հետևում կանգնած սադրիչներին։ Նրա ընդունած որոշումները թույլ են տվել սեղմ ժամկետներում խուսափել ճգնաժամից և դուրս գալ դրանից նվազագույն կորուստներով։

Պակաս կարևոր չէ նաև այն, որ Տոկաևի ղեկավարությամբ Ղազախստանը հավատարիմ է խաղաղասիրական և բազմավեկտոր քաղաքականության կուրսին, բարեկամական հարաբերություններ ունի աշխարհի բոլոր երկրների հետ։ Ներկայիս նախագահի բարեփոխումներն ուղղված են ոչ միայն երկրի քաղաքական համակարգի արմատական վերափոխմանը, այլև ընդհանուր առմամբ ղազախական հասարակության ժողովրդավարացմանը: Նրանցից շատերը իսկապես կարևոր են, որոնք նոր դարաշրջանի սկիզբ են երկրի պատմության մեջ։

Օրինակ, հունիսին համաժողովրդական հանրաքվեով ընդունված սահմանադրական բարեփոխումն անդրադառնում է Ղազախստանի քաղաքացիների կյանքի և գործունեության կարևորագույն ոլորտներին։ Այսպես, Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն, Ղազախստանն անցնում է կառավարման սուպերնախագահական ձևից խորհրդարանի դերի ուժեղացմանը: Նախագահի ազգականներին արգելվում է զբաղեցնել պետական բարձր պաշտոններ: Բացառվում են նաև Ղազախստանի առաջին նախագահի հատուկ դերի և արտոնությունների մասին դրույթները. այդ դիրքորոշումը հատկապես լավ են ընդունել երկրի ընդդիմադիր ուժերը, որոնք բազմիցս հանդես են եկել իրենց կարծիքով ձևավորված “Ելբասայի անձի պաշտամունքի”դեմ: Մեծ խանդավառությամբ ընկալվեցին հանրության կողմից և մահապատժի վերացումը։

Բարեփոխումների մյուս հոդվածների թվում են խառը ընտրական համակարգով Մաժիլիսի պատգամավորական կորպուսի ձևավորումը, Սենատում նախագահական քվոտայի կրճատումը: Փոփոխություններն իսկապես ծանրակշիռ են, քանի որ, օրինակ, մեծամասնական համակարգը թույլ է տալիս պատգամավորին հետ կանչել ընտրողների ցանկությամբ։ Ամրագրվում է հոդվածն այն մասին, որ հողը և նրա ընդերքը պետք է պատկանի ժողովրդին։

Բարձր է գնահատել Տոկաևի բարեփոխումները նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը, որը պաշտոնական այցով ժամանել էր Ղազախստան ս.թ. օգոստոսի 11-ին: Նրա խոսքով՝ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները թույլ կտան միանգամայն նոր մակարդակի հասցնել Ղազախստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու քաղաքացիական հասարակության զարգացումը:

Ս.թ. սեպտեմբերի 13-15-ը երկրում տեղի կունենա համաշխարհային մասշտաբի իրադարձություն՝ համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների հերթական համագումարը, ինչը վկայում է Ղազախստանում միջկրոնական բարենպաստ միջավայրի մասին: Այսպես, ՂՀ Նախագահը երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ին համագումարին հետևողական աջակցության համար։ Իր հերթին Գլխավոր ասամբլեայի նախագահը նշել է, որ առաջիկա իրադարձությունը կարևորագույն հարթակ է և բարձր է գնահատել ապագա միջոցառման անցկացման մակարդակը:

Ղազախստանի քաղաքական ղեկավարությանը՝ նախագահ Տոկաևի գլխավորությամբ, հաջողվել է ոչ միայն թույլ չտալ քաղաքական ապակայունացում, այլև երկիրը դուրս բերել որակապես նոր մակարդակի, ինչի մասին վկայում են վերջին շրջանում բազմաթիվ վերափոխումները:

 

Աշոտ Սարգսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով