Արայիկ Հարությունյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԱՀ հռչակման 31-րդ տարեդարձի առթիվ Ստեփանակերտ ժամանած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական պատվիրակությանը: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արցախի ղեկավարը կարևորել է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների այցելություններն Արցախ, նրանց հետ հանդիպումները, որոնք, ըստ նախագահի, դրական ազդեցություն են թողնում ներհայկական կապերի հետևողական խորացման ու ընդլայնման վրա:

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներդրումը և, մասնավորապես, քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնական մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝ առանձնանշելով, որ նման մոտեցումը մեծապես նպաստում է հետպատերազմյան ժամանակաշրջանի դժվարությունների արագ հաղթահարմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով