Վիտալի Բալասանյանին ադրբեջանցի գեներալներից մեկի հետ տեսել են Ասկերան քաղաքում. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վիտալի Բալասանյանին ադրբեջանցի գեներալներից մեկի հետ տեսել են Ասկերան քաղաքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մի քանի օր անց զանգեցին ու ասացին, որ Վիտոն թուրքի հետ Ասկերանով, Ստեփանակերտով եկել անցել է դեպի Կարմիր շուկա։ Ճիշտն ասած՝ աչքովս չեմ տեսել, բայց Վիտոյից էդքանը հաստատ սպասելի է»,- տեղեկացրել է կուսակցության ղեկավարը: Տեղեկությունը փորձեցինք Բալասանյանի կուսակցությունից ճշտել, ինչը մեզ այդպես էլ չհաջողվեց: Նրա գլխավորած «Արդարություն» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրը, սակայն, վստահեցրեց, որ շրջանառվող տեղեկությունը սուտ է:

«Միանշանակ այն ենթատեքստը, որն առկա է, իրականություն չէ: Այդ տղան Նիկոլ Փաշինյանի հետ մի շատ կարեւոր ընդհանրություն ունի. ատում է հաղթանակ տարած բոլոր գեներալներին, Բալասանյանի նկատմամբ անձնական ատելություն ունի: Ընտրությունների ժամանակ էլ միացել է Մասիս Մայիլյանին ու Սամվել Բաբայանին»,- ասաց մեր զրուցակիցը՝ այդպես հերքելով տեղեկությունը:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

two × three =